Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել

    Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել

    20.05.2014| 14:09
    Գորիսի քաղաքապետի գրանցված թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արա Բուդաղյանը Արտակ Բուդաղյանի և Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:
  • Հովիկ Աբրահամյանը ստեղծելու է վարչապետների ակումբ

    Հովիկ Աբրահամյանը ստեղծելու է վարչապետների ակումբ

    20.05.2014| 14:07
    Այսօր կառավարության ծրագրի շրջանակներում պատասխանելով Հրանտ Բագրատյանի հարցին, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ մտադիր է ստեղծելու վարչապետների ակումբ, որտեղ ներգրավված կլինեն Հայաստանի բոլոր վարչապետները:
  • ՀՀ վարչապետը որոշեց

    ՀՀ վարչապետը որոշեց

    17.05.2014| 21:54
    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
  • Հովիկ Աբրահամյանը «ստվերայիններին» է պաշտպանում

    Հովիկ Աբրահամյանը «ստվերայիններին» է պաշտպանում

    17.05.2014| 14:57
    Մինչ քաղաքական և գործարար աշխարհը քննարկում է, թե ի վերջո, ում է «ցավեցնելու» վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում բիզնեսի վրա է քար գցելու, պարզվում է, որ հենց ինքն է բացահայտ հետ կանգնում նախկինում տված իր այդ խոստումից: Ստվերի կրճատման դեմ պայքարող Հովիկ Աբրահամյանն իրականում չգիտի, թե ում դեմ է սկսելու պայքարը:
  • Ձևավորում են այլընտրանքային կառավարություն

    Ձևավորում են այլընտրանքային կառավարություն

    17.05.2014| 13:58
    Ազատության հրապարակում ուրբաթ օրը անցկացված հանրահավաքի ժամանակ «Նախախորհրդարանը» հայտարարել է նոր, այլընտրանքային կառավարության ձևավորման մասին։
  • Առաջին քայլը՝ եվրաինտեգրման ճանապարհին

    Առաջին քայլը՝ եվրաինտեգրման ճանապարհին

    16.05.2014| 13:53
    Թեև Հայաստանն անցյալ տարի նոյեմբերին չստորագրեց ԵՄ ասոցացման համաձայնագիրը, իսկ մինչ այդ՝ սեպտեմբերի 3-ին, իր համաձայնությունը տվեց միանալու Մաքսային միությանը, այնուամենայնիվ, Եվրոպան «խաչ չքաշեց» Հայաստանի վրա:
  • Տավուշի նոր մարզպետը Հովիկ Աբովյանն է

    Տավուշի նոր մարզպետը Հովիկ Աբովյանն է

    16.05.2014| 10:40
    ՀՀ կառավարության որոշմամբ Տավուշի նոր մարզպետ նշանակվեց Հովիկ Աբովյանը: Մինչ այդ նա աշխատում էր Մաքսային ծառայության Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետ:
  • Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով

    Գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և խաղի նույն կանոններով

    15.05.2014| 13:00
    Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
  • Տավուշի մարզպետն էլ հեռացավ. ի՞նչ են հիշելու տավուշցիները նրանից հետո

    Տավուշի մարզպետն էլ հեռացավ. ի՞նչ են հիշելու տավուշցիները նրանից հետո

    15.05.2014| 12:44
    Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա այլևս մարզպետ չէ: Հանրապետական Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի, թեև Հովիկ Աբրահամյանը չի նշել, թե կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը:
  • Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը

    Նաիրա Զոհրաբյանը չի տեսել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը

    14.05.2014| 17:22
    «Հայաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում. բացահայտելով այլընտրանքը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, ինքը, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չի կարողացել ո՛չ ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներից, ո՛չ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեից ձեռք բերել ԵՄ ասոցացման համաձայնագրի տեքստը, կամ գոնե նրա քաղաքական բաղադրիչը: